Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i191160-Փախստականների_հարցերով_ՄԱԿ_ի_գերագույն_հանձնակատարը_բարձր_է_գնահատել_Իրանին
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պլանավորման պատասխանատուն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները օգտվում են բոլոր հարմարություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2023 14:26 Asia/Tehran
  • Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը  բարձր է գնահատել  Իրանին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պլանավորման պատասխանատուն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները օգտվում են բոլոր հարմարություններից:

Վանդա Կովագինիդեսն ասել է. «Իրանում ապրող աֆղան աշակերտները աշխարհի բախտավոր երեխաների թվում են: Որովհետև նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունում կրթություն ստանալու լիարժեք հնարավորություն ունեն»:

Կովագինիդեսը հավելեց. «Աֆղանստանի քաղաքացիները ավելի քան 4 տասնամյակ օգտվում են Իրանի բոլոր հնարավորություններից, և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, հատկապես կրթության ոլորտում, հայտնի է ամբողջ աշխարհում»:

Նա հստակեցրել է. «Չնայած վերջին ժամանակներում Իրանի Իսլամական Հանրապետության առջև ծառացած տնտեսական խնդիրներին, այդ հաստատությունները երբեք չեն դադարեցվել, և Իրանում Աֆղանստանի քաղաքացիների համար կրթության հասանելիությունը եղել է և դեռ կա»: