Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը գերազանցել է ներմուծման ծավալը
https://parstoday.ir/hy/news/iran-i191214-Իրանի_էլեկտրաէներգիայի_արտահանման_ծավալը_գերազանցել_է_ներմուծման_ծավալը
Վիճակագրականմ տվյալների հիմամբ՝ վերջին 9 ամիսներին Իրանի էլեկտրաէներգիայի առևտրային հաշվեկշիռը դրական է եղել և արտահանման ծավալը գերազանցել է ներմուծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 08:43 Asia/Tehran
  • Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը գերազանցել է ներմուծման ծավալը

Վիճակագրականմ տվյալների հիմամբ՝ վերջին 9 ամիսներին Իրանի էլեկտրաէներգիայի առևտրային հաշվեկշիռը դրական է եղել և արտահանման ծավալը գերազանցել է ներմուծումը:

«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ըստ այս վիճակագրության՝ վերջին ինը ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներից ներմուծել է 3,84 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։

Նույն ժամանակահատվածում Իրանը հարևան երկրներ է արտահանել  3 մլրդ 687 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներմուծման տվյալների համեմատությամբ պարզ է դառնում, որ այս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի առևտրի հաշվեկշիռը եղել է դրական, իսկ   արտահանման ծավալը գերազացնել է ներմուծման ծավալին: 

Իրանը հնարավորություն ունի էլեկտրաէներգիա փոխանակել բոլոր հարևան երկրների հետ, որոնց հետ ունի ցամաքային սահման: Այդ երկրներից է Հայաստանը: Իրանն անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա է ներկրում, իսկ մնացած տարվա ընթացքում էլեկտրաէներգիա արտահանում։

Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել նաև Իրանի հետ ջրային սահման ունեցող հարևան երկրներ, հատկապես՝ Պարսից ծոցի երկրներ: Այդ կապակցությամբ բանակցություններ են տարվել Իրանի ստորջրյա էլեկտրացանցն այնպիսի երկրների հետ միացնելու շուրջ, ինչպիսիք են Կատարը և Օմանը: