Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը գերազանցել է ներմուծման ծավալը
Վիճակագրականմ տվյալների հիմամբ՝ վերջին 9 ամիսներին Իրանի էլեկտրաէներգիայի առևտրային հաշվեկշիռը դրական է եղել և արտահանման ծավալը գերազանցել է ներմուծումը:
«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ըստ այս վիճակագրության՝ վերջին ինը ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներից ներմուծել է 3,84 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։
Նույն ժամանակահատվածում Իրանը հարևան երկրներ է արտահանել 3 մլրդ 687 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներմուծման տվյալների համեմատությամբ պարզ է դառնում, որ այս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի առևտրի հաշվեկշիռը եղել է դրական, իսկ արտահանման ծավալը գերազացնել է ներմուծման ծավալին:
Իրանը հնարավորություն ունի էլեկտրաէներգիա փոխանակել բոլոր հարևան երկրների հետ, որոնց հետ ունի ցամաքային սահման: Այդ երկրներից է Հայաստանը: Իրանն անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա է ներկրում, իսկ մնացած տարվա ընթացքում էլեկտրաէներգիա արտահանում։
Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել նաև Իրանի հետ ջրային սահման ունեցող հարևան երկրներ, հատկապես՝ Պարսից ծոցի երկրներ: Այդ կապակցությամբ բանակցություններ են տարվել Իրանի ստորջրյա էլեկտրացանցն այնպիսի երկրների հետ միացնելու շուրջ, ինչպիսիք են Կատարը և Օմանը: