Հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները մուտք կգործեն Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i191322-Հաջորդ_տարվա_սկզբին_su_35_կործանիչները_մուտք_կգործեն_Իրան
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները կժամանեն Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2023 07:34 Asia/Tehran
  • Հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները մուտք կգործեն Իրան

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները կժամանեն Իրան:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ Շահրիար Հեյդարին ասել է. «Ռուսաստանից պատվիրել ենք պաշտպանական համակարգեր, հրթիռներ և ուղղաթիռներ»։
Անցած սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հաստատել էր Ռուսաստանից ռազմաօդային ուժերի համար կործանիչներ գնելու մասին լուրը և ընդգծել էր որ այս ուժերի օրակարգում է Sukhoi 35 կործանիչների գնումը։
Sukhoi 35-ը աշխարհի 4++ սերնդի ամենահզոր կործանիչներից է, որը հագեցած է առաջադեմ N-035 փուլային ռադարով և ունի 30 թիրախ հայտնաբերելու և միաժամանակ 8 թիրախի հետ առճակատման հնարավորություն։