Հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները մուտք կգործեն Իրան
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին Su-35 կործանիչները կժամանեն Իրան:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ Շահրիար Հեյդարին ասել է. «Ռուսաստանից պատվիրել ենք պաշտպանական համակարգեր, հրթիռներ և ուղղաթիռներ»։
Անցած սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հաստատել էր Ռուսաստանից ռազմաօդային ուժերի համար կործանիչներ գնելու մասին լուրը և ընդգծել էր որ այս ուժերի օրակարգում է Sukhoi 35 կործանիչների գնումը։
Sukhoi 35-ը աշխարհի 4++ սերնդի ամենահզոր կործանիչներից է, որը հագեցած է առաջադեմ N-035 փուլային ռադարով և ունի 30 թիրախ հայտնաբերելու և միաժամանակ 8 թիրախի հետ առճակատման հնարավորություն։