Ամիր Աբդոլլահյանը Թուրքիա է ուղևորվել
Հունվար 17, 2023 06:57 Asia/Tehran
Իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով, գլխավորելով քաղաքական մի պատվիրակություն, Իրանի արտգործնախարարը Թուրքիա է մեկնել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս այցի ընթացքում կհանդիպի թուրք պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցեր և Թեհրան-Անկարա համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Ամիր Աբդոլլահյանն անցյալ շաբաթ այցելել է Լիբանան և Սիրիա և այս այցը կատարվում է տարածաշրջանային բանակցությունների շրջանակում:
Իրանի արտաքին գործերի նախարարը Թուրքիա էր մեկնել ամռանը՝ իր թուրք գործընկերոջ հրավերով։
Պիտակ