Ամիր Աբդոլլահյան. Անկարայում օրակարգում են լինելու Արևմտյան Ասիայի և Սիրիայի զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i191462-Ամիր_Աբդոլլահյան._Անկարայում_օրակարգում_են_լինելու_Արևմտյան_Ասիայի_և_Սիրիայի_զարգացումները
Իրանի արտգործնախարարն ասել է.«Անկարայում օրակարգում են լինելու Արևմտյան Ասիայի և Սիրիայի զարգացումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2023 08:53 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Անկարայում օրակարգում են լինելու Արևմտյան Ասիայի և Սիրիայի զարգացումները

Իրանի արտգործնախարարն ասել է.«Անկարայում օրակարգում են լինելու Արևմտյան Ասիայի և Սիրիայի զարգացումները»:

ԻՌՆԱ լրատվաական գործակալության հաղորդման համաձայն, նախքան Անկարա ուղևորվելը, Թեհրանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Երկու օր առաջ Դամասկոս կատարած այցի և Բաշար Ասադի հետ հանդիպման, ինչպես նաև Լիբանան կատարած այցի և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քննարկվել Սիրիայի և Արևմտյան Ասիայի վերջին զարգացումների մասին և այդ թեմայի շուրջ քննարկումներ են լինելու նաև Թուրքիայի պաշտոնատարների հետ»:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Անկարայի պաշտոնատարների հետ նաև խոսվելու է տարածաշրջանային կարևոր հարցերի, հատկապես Հարավային Կովկասի զարգացումների շուրջ:

Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ այս այցի ընթացքում, երկկողմ յարաբերությունների վերջին վիճակը դիտարկելիս, պլանավորվելու է Թուրքիայի նախագահի հրավերով ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի այդ երկիր այցելության վերաբերյալ: