Իրանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել է՝ Պարսից ծոցի անվան աղավաղմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i191468-Իրանի_ԱԳ_նախարարության_խոսնակն_արձագանքել_է_Պարսից_ծոցի_անվան_աղավաղմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Այս ջրային տարածքի համար «Պարսից ծոց» անվանումը պատմական, մշտական, փաստագրված և անհերքելի իրողություն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2023 12:39 Asia/Tehran
  • Իրանի  ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել է՝ Պարսից ծոցի անվան աղավաղմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Այս ջրային տարածքի համար «Պարսից ծոց» անվանումը պատմական, մշտական, փաստագրված և անհերքելի իրողություն է»։

Նասեր Քանանի Չաֆին այսօր Իրաքի որոշ կառույցների և պաշտոնյաների, ներառյալ այս երկրի վարչապետի կողմից Պարսից ծոցի համար կեղծ անուն օգտագործվելու առնչությամբ ասել է,-«Այս ջրային տարածքի «Պարսից ծոց» անվանումը պատմական, մշտական, փաստագրված և անհերքելի իրողություն է, և մտացածին անվան կրկնելը չի ​​փոխում ճշմարտությունը և դրա համար լեգիտիմություն չի ստեղծում»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Պարսից ծոցը հազարամյակներ շարունակ եղել է նույն անունով հին փաստաթղթերում, քարտեզներում, ուղեգրություններում և տեքստերում և հավերժ կմնա նույն անունով»։

Նշելով,որ չի կարելի տարածաշրջանի երկրների պատմական համերաշխության հարուստ կապիտալը ծախսել այլոց բարեկամությունը շահելու համար, Քանանի Չաֆին ասել է.«Իրան-Իրաք հարաբերությունները վեր են անհատների ու կառույցների շրջանակներից և արմատավորված են երկու երկրների ու ժողովուրդների պատմության ու քաղաքակրթության խորքերում»: