Իրանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել է՝ Պարսից ծոցի անվան աղավաղմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Այս ջրային տարածքի համար «Պարսից ծոց» անվանումը պատմական, մշտական, փաստագրված և անհերքելի իրողություն է»։
Նասեր Քանանի Չաֆին այսօր Իրաքի որոշ կառույցների և պաշտոնյաների, ներառյալ այս երկրի վարչապետի կողմից Պարսից ծոցի համար կեղծ անուն օգտագործվելու առնչությամբ ասել է,-«Այս ջրային տարածքի «Պարսից ծոց» անվանումը պատմական, մշտական, փաստագրված և անհերքելի իրողություն է, և մտացածին անվան կրկնելը չի փոխում ճշմարտությունը և դրա համար լեգիտիմություն չի ստեղծում»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Պարսից ծոցը հազարամյակներ շարունակ եղել է նույն անունով հին փաստաթղթերում, քարտեզներում, ուղեգրություններում և տեքստերում և հավերժ կմնա նույն անունով»։
Նշելով,որ չի կարելի տարածաշրջանի երկրների պատմական համերաշխության հարուստ կապիտալը ծախսել այլոց բարեկամությունը շահելու համար, Քանանի Չաֆին ասել է.«Իրան-Իրաք հարաբերությունները վեր են անհատների ու կառույցների շրջանակներից և արմատավորված են երկու երկրների ու ժողովուրդների պատմության ու քաղաքակրթության խորքերում»: