Համատեղ ծրագրերն առաջ մղելու համար Իրանը և Ռուսաստանը ընդգծում են համադրվածության անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալը և ՌԴ նախագահի հատուկ օգնականը, որպես համատեղ ծրագրերի առաջխաղացման քայլ, հայտարարեցին երկու երկրների միջև հանդիպումների շարունակման և համակարգման ընդլայնման մասին:
Երեքշաբթի օրը, Թեհրանում ՌԴ-ի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Մոխբերն անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքի նախագծի իրագործման նախապատրաստական աշխատանքներին, հույս է հայտնել, որ երկու երկրների լուրջ համագործակցությամբ կարագացվի այս կարևոր ու ազդեցիկ նախագծի իրագործումը:
Նշելով Իրանի հարավ-արևելյան Մակրանի ափերի ծավալուն կարողությունների ու բացառիկ հնարավորությունների մասին Իրանի նախագահի առաջին տեղակալը հավելել է.«Իրանը ողջունում է ռուսական ընկերությունների ներկայությունն ու համագործակցությունը տրանսպորտի ոլորտում ենթակառուցվածքներ ստեղծելու և լրացնելու համար»:
ՌԴ-ի նախագահի հատուկ օգնականը նույնպես ազդեցիկ ու արդյունավետ է բնութագրել համատեղ նպատակների իրականացմանն ուղղված Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունների ընդլայնումը, ասելով.«Որպեսզի հստակ պատկերացում ունենամ այս նախագծի իրագործման ընթացքից այցելելու եմ Իրանի հյուսիսային Ռաշթ-Աստարա և Կասպից նավահանգստի երկաթգիծ»:
Հայտնելով տարածաշրջանի երկրների սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների հայթայթման հարցում Իրանի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամության մասին ՌԴ-ի նախագահի հատուկ օգնականը հայտնել է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են Իրանի հետ համատեղ արտադրել ավտոմեքենա, ուղղաթիռ և գյուղատնտեսական տեխնիկաներ: