Ամիր Աբդոլլահյան. Այսօր Պաղեստինն ավելի հզոր է, քան երբևէ
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է.«Պաղեստինն այսօր՝ ծովից մինչեւ գետ եւ Հորդանան գետի արեւմտյան ափից մինչեւ Գազա, ուժեղ է, քան երբեւէ»։
Հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ադոլլահյանը արաբերենով թվիթերում գրել է.«Պաղեստինը ռազմական, քաղաքական և տնտեսական բազմաթիվ պատերազմներ է տեսել ,որոնց ընդհանրությունը եղել է դիմադրություն թշնամու դեմ և հաղթանակ»։
Նա հավելել է.«Այսօր Պաղեստինը ծովից մինչև գետ և Արևմտյան ափից մինչև Գազա ավելի հզոր է, քան երբևէ: Թշնամին լավ է հասկացել հավասարումների փոփոխությունը»:
2008 թվականի 22-օրյա պատերազմում Գազայի հատվածի ժողովրդի դիմադրությունը պաշտպանելու նպատակով Իրանի Իսլամական խորհրդարանը հունվարի 19-ը հռչակել է Գազայի օր։
Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի կոշիկների տակ ավելի քան յոթանասուն տարի ոտնահարվում է Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները։
Այս կեղծ ռեժիմը ամենադաժան հանցագործություններն է կատարել պաղեստինցիների դեմ։