Քանանի. Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը դատապարտված է ձախողման
https://parstoday.ir/hy/news/iran-i191780-Քանանի._Իրանի_դեմ_Արևմուտքի_պատերազմը_դատապարտված_է_ձախողման
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը թվիթերում գրել է. «Իրանի դեմ Արևմուտքի ներկայիս հիբրիդային և ճանաչողական պատերազմն դատապարտված է ձախողման»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2023 12:40 Asia/Tehran
  • Քանանի.  Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը դատապարտված է ձախողման

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը թվիթերում գրել է. «Իրանի դեմ Արևմուտքի ներկայիս հիբրիդային և ճանաչողական պատերազմն դատապարտված է ձախողման»։

2022 թվականի սեպտեմբերի վերջից Իրանի տարբեր շրջաններում անկարգություններ տեղի ունեցան, և հենց առաջին օրերին ակնհայտ դարձավ որոշ լրատվամիջոցների դերը այդ անկարգությունների տարածման գործում։

Այս անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի, երբեմն էլ որոշ եվրոպական երկրների քաղաքական առաջնորդները, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև պարսկական լրատվամիջոցները, որոնց աջակցում է Արևմուտքը, Իրանի ժողովրդի իրավունքներին աջակցելու կարգախոսով, արեցին հնարավոր ամեն ինչ խռովարարներին և ժողովրդի անվտանգությունը խաթարողներին աջակցելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Փարիզում, Լոնդոնում և Թել Ավիվում եղել են բողոքի ցույցեր, բախումներ և բռնություններ, սակայն նրանց լրատվամիջոցները խոսում են Իրանում բողոքի ցույցերի մասին, որոնք չնայած Արևմուտքի ջանքերին, տևեցին շուրջ մեկ ամիս»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քանանին նշել է. «Իրանի դեմ Արևմուտքի ներկայիս հիբրիդային և ճանաչողական պատերազմը՝ Իրանի դեմ նրանց ռազմական, տնտեսական, քաղաքական և հոգեբանական պատերազմի շարունակությունն է, և այն անցյալի պես դատապարտված է ձախողման»: