Ամիր Աբդուլլահյան. «Իրանը չի վարանում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու շահերը
https://parstoday.ir/hy/news/iran-i191860-Ամիր_Աբդուլլահյան._Իրանը_չի_վարանում_պաշտպանել_իր_ինքնիշխանությունն_ու_շահերը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Իրանը չի վարանում իր ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 13:46 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. «Իրանը չի վարանում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու շահերը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Իրանը չի վարանում իր ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու հարցում»։

Արտաքին հարաբերությունների պատմության վեցերորդ համաժողովը՝ «Երկու դար բանակցություններ Իրանի դիվանագիտության պատմության մեջ. Իրանի կանոնները, նվաճումները և նախաձեռնությունները» խորագրով երկուշաբթի օրը տեղի ունեցավ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի ելույթով և որոշ դիվանագետների ու պատմաբանների ներկայությամբ,  ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։

Հոսեյն Ամիրաբդոլլահյանը՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանային և համաշխարհային կայուն խաղաղության և անվտանգության պահպանման իր առաքելությանը հավելել է.«Իրանը չի ունեցել և չի ունենա ամենափոքր երկմտանք՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և տարածքային ամբողջականությունը»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ներկա իրավիճակում լարվածությունն ու հակամարտությունները նվազեցնելը, հարգալից բանակցություններին վերադառնալը և դիվանագիտության գործառույթների վրա կենտրոնանալը նախապայման են կայունության և խաղաղության հասնելու համար»։

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հսկայական հնարավորություններ ունի, և ցանկացած ուժի կողմից դրա անտեսումը կարող է մեծացնել նրանց ագրեսիայի գինը տարածաշրջանի գործերում»։