Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնում
https://parstoday.ir/hy/news/iran-i192068-Իրանի_և_Թուրքիայի_միջև_երկկողմ_համագործակցության_ընդլայնում
ԻԻՀ-ի և Թուրքիայի խորհրդարանների բարեկամության խմբի ներկայացուցիչները հանդիպել են Անկարայում և քննարկել համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 08:37 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնում

ԻԻՀ-ի և Թուրքիայի խորհրդարանների բարեկամության խմբի ներկայացուցիչները հանդիպել են Անկարայում և քննարկել համագործակցության ընդլայնումը։

Իրան-Թուրքիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ադել Նաջաֆզադեն ասել է, որ հարեւան երկրների հետ տնտեսական հարաբերությունների և առևտրային փոխանակումների ավելացման վերաբերյալ խորհրդարանի և Իրանի կառավարության հանրային դիվանագիտության շնորհիվ երկու երկրների խորհրդարանների նպատակային ծրագիր ունեն՝ բարձրացնելու առևտրային հաշվեկշիռը և 30 մլրդ. դոլարի հեռանկարը, ինչին հետևում են տարվա ընթացքում։

Թուրք-իրանական խորհրդարանների բարեկամության խմբի թուրք ղեկավար «Օսման Նուրի Գյուլաչարը» նույնպես ընդգծել է խորհրդարանական երկխոսության գործընթացի շարունակականությունը և ասել, որ համագործակցության ընդլայնման շրջանակներում օգտակար որոշումներ են ընդունվել։

Թուրքիայի Մեջլիսի ներկայացուցիչների հետ բանակցությունների ավարտին Իրանի Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները հանդիպել եւ զրուցել են Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իրանի և Թուրքիայի խորհրդարանների բարեկամության խմբի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թեհրանում։