Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է որպես ճշնման գործիք
Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.« Արևմտյան երկրները մարդու իրավունքներն օգտագործում են որպես գործիք տարբեր ոլորտներում անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար»:
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Քազեմ Ղարիբ Աբադին Փղոսկրի ափի Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Նամիզատա Սանգարեի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի ժողովուրդը գտնվում է միակողմանի և դաժան պատժամիջոցների տակ, եթե արևմտյան երկրներն իսկապես մտահոգված են Իրանի ժողովրդի, կանանց և երեխաների իրավունքների համար, ապա պետք է դադարեցնեն Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները»։
Ղարիբ Աբադին նաև ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունում կանայք կարևոր դերակատարություն ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտներում, և մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնական առաջնահերթություն է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում»:
Փղոսկրի Ափի Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահն իր գոհունակությունը հայտնելով «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարին» մասնակցելու կապակցությամբ, ասել է.-« Այս համագումարը ոչ միայն օգնեց զարգացող երկրների կանայք ծանոթանան միմյանց հետ, այլև թափանցիկ դարձրեց Իրանում կանանց իրավիճակը և նրանց կարևոր դերն ընտանիքում, հասարակության մեջ և քաղաքականության ոլորտում»: