Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i192130-Ընդգծվել_է_Ռուսաստանում_իրանական_ընկերությունների_ակտիվ_ներկայության_անհրաժեշտությունը
Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 08:05 Asia/Tehran
  • Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը

Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը

«Խոչընդոտների վերացման և Ռուսաստան ավտոմոբիլային և պահեստամասերի արդյունաբերության արտահանման զարգացման ուղիների ուսումնասիրության» թեմայով հանդիպմանը Քազեմ Ջալալին դրական է գնահատել 2022թ. Մոսկվայի ցուցահանդեսում իրանական ավտոարտադրողների և  պահեսատամասեր արտադրողների ներկայությունը, նշելով. «Ռուսաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշումն այսօր առավել քան երբևէ դրական է: Իրանը հզոր երկիր է և իրանական ընկերությունները պետք է համբերատար լինեն Ռուսաստանի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում»:

Նշելով, որ ռուսական կողմը ավտոմեքենաների համատեղ արտադրության ցանկություն ունի, Ջալալին հավելել է, որ իրանցի աավտոարտադրողները կարող են այս ուղղությամբ աշխատել:

Իրանը և Ռուսաստանը համատեղ ռազմավարական շահերն ունեն հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, որոնց թվում է  ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, որը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական առանցքներից է եղել։