Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը
Ընդգծվել է Ռուսաստանում իրանական ընկերությունների ակտիվ ներկայության անհրաժեշտությունը
«Խոչընդոտների վերացման և Ռուսաստան ավտոմոբիլային և պահեստամասերի արդյունաբերության արտահանման զարգացման ուղիների ուսումնասիրության» թեմայով հանդիպմանը Քազեմ Ջալալին դրական է գնահատել 2022թ. Մոսկվայի ցուցահանդեսում իրանական ավտոարտադրողների և պահեսատամասեր արտադրողների ներկայությունը, նշելով. «Ռուսաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշումն այսօր առավել քան երբևէ դրական է: Իրանը հզոր երկիր է և իրանական ընկերությունները պետք է համբերատար լինեն Ռուսաստանի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում»:
Նշելով, որ ռուսական կողմը ավտոմեքենաների համատեղ արտադրության ցանկություն ունի, Ջալալին հավելել է, որ իրանցի աավտոարտադրողները կարող են այս ուղղությամբ աշխատել:
Իրանը և Ռուսաստանը համատեղ ռազմավարական շահերն ունեն հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, որոնց թվում է ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, որը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական առանցքներից է եղել։