Իրանի ԱԳՆ խոսնակ.Մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարողները դրանց կեղծ պաշտպաններն են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-«Մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարողները դրանց կեղծ պաշտպաններն են։
Նասեր Քանանի Չաֆին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը և Եվրոպայի գործընկերը մի ռեժիմ է, որը, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության վիճակագրության, 2022 թվականին սպանել է 224 պաղեստինցիների, հատկապես 53 երեխաների, վիրավորել 10500 մարդու, 171 անգամ հարձակվել նրանց փրկարարների և շտապօգնության մեքենաների վրա»։
Քանանի Չաֆին հինգշաբթի օրը իր թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի զինյալների կողմից պաղեստինցիներին պատկանող տների ավերմանը, նշել է.«Սիոնիստ զինյալների կողմից Բեթղեհեմի արևմուտքում պաղեստինցիներին պատկանող երկու բնակարանի ավերումը կառուցման թույլտվություն չունենալու պատրվակով, դառը հեգնանք է: Այդ հողերի սեփականատերերը ստիպված են բռնազավթողից թույլտվություն ստանալ իրենց բնակարանների կառուցման համար,իսկ բռնազավթողն էլ թույլ չի տալիս,որովհետև դա խոչընդոտ է համարում սիոնիստական ավաններն ընդլայնելու ճանապարհին..., հետևաբար քանդում է...»:
Վերջին տասնամյակներում, Պաղեստինը բռնազավթելուց հետո, Սիոնիստական ռեժիմը փորձել է տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ տների ավերման, տեղահանության, ինքնության գողության, սպանության և թալանի միջոցով հաստատել իր կեղծ գոյությունն այդ հողերում: