Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ. Դիմադրությունը կշարունակվի մինչև պաղեստինյան տարածքների ազատագրումը
Իրանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ներկայացուցիչն ասել է.«Աշխարհը փակել է իր աչքերը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի վրա և դիմադրությունը կշարունակվի մինչև պաղեստինյան հողերի ազատագրումը»:
Իրենց տարածամոլական նպատակներին հասնելու համար սիոնիստներն ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր տարածքների վրա և կեղծ պնդումներով ձերբակալում, վիրավորում կամ նահատակում պաղեստինցիներին: Սակայն դիմադրության ուժերը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին պատասխանում են տարբեր գործողություններ իրականացնելով։
Իրանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին «Միզան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների և ագրեսիաների նոր փուլի մասին ասել է. «Այս գործընթացի դեմ դիմադրությունը կշարունակվի թափով»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, Ղոդումին նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը բռնազավթված Հորդանան գետի Արևմտյան ափին և բռնազավթված Երուսաղեմում բռնության է ենթարկվում մանկասպան ռեժիմի կողմից:
Իրանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչը նաև ասել է. «Պաղեստինի դիմադրությունը պատասխանում է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և ձգտում է վերականգնել պաղեստինցիների իրավունքները»։
Ղոդումին նշել է, որ միջազգային հանրությունը անարդար և ոչ-իրավացի գտնվեց և չդատապարտեց Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և անտեսեց Սիոնիստական ռեժիմի մանկասպան բանակի հանցագործությունները և պաղեստինյան հողերի յուրացումը, ինչպես նաև անտարբեր էր իսլամական սրբություններին ուղղված վիրավորանքի նկատմամբ, սակայն Դիմադրությանն ահաբեկչական է ճանաչել: