Բաղերի Քանի. Պաղեստինը մուսուլմանների և համաշխարհային բռնատիրության միջև պայքարի ասպարեզ է
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Պաղեստինը ոչ թե այդ երկրի ժողովրդի ու բռնազավթիչ ռեժիմի պայքարի դաշտն է, այլ համաշխարհային բռնատիրության դեմ մուսուլմանների ու ազատախոգհների դիմակայության ասպարեզը»:
Չորեքշաբթի օրը, պաղեստինյան դիմադրության խմբերի ղեկավարների հետ Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ Պաղեստինն իսլամական ումմայի և մարդկության գլխավոր խնդիրն է, Ալի Բաղերի Քանին հավելել է. «Պաղեստինյան հարցի արժեքն իսլամական և մարդկային արժեքները կիսելու և Արևմուտքի անմարդկային վարքագծին դիմակայելու մեջ է»
Նա հավելել է. «Ցանկացած ոք, ով փորձում է Պաղեստինի հարցում կռվել խոսքով կամ գրչով, բախվում է դիմացի կողմի ագրեսիային»։
Բաղերի Քանին ասել է. «Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ուն ու եվրոպական երկրները, պետք է պատասխանեն համաշխարհային հանրության մոտ առաջացած այն հարցին, որ եթե պաշտպանում են մարդու իրավունքները, ապա ինչո՞ւ են ոչ միայն լռում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ, այլ նաև աջակցում ռեժիմին»:
Նրա խոսքով. «Սիոնիստական ռեժիմն իր արևմտյան դաշնակիցների աջակցությամբ փոխհատուցում է Պաղեստինում կրած անհաջողությունները և փորձում է կարգավորել որոշ արաբական ու իսլամական երկրների հետ իր հարաբերությունները»։
Իարնի փոխարտգործնախարարը հավելել է. «Սիոնիստական ռեժիմը կարծում է, որ այդ հարաբերությունների միջոցով կապահովի իր լեգիտիմությունը: Սակայն իսլամական երկրների ժողովուրդների մեծ մասը դեմ է ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը»: