Աբդոլլահյանը և Գուտերեշը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i193118-Աբդոլլահյանը_և_Գուտերեշը_հեռախոսազրույցում_քննարկել_են_տարածաշրջանային_և_միջազգային_զարգացումները
Իրանի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ներառյալ՝ Սիրիայում և Թուրքիայում ետղի ունեցած հզոր երկրաշարժը, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին վիճակը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 10, 2023 08:05 Asia/Tehran
  • Աբդոլլահյանը և Գուտերեշը հեռախոսազրույցում քննարկել են  տարածաշրջանային և միջազգային զարգացումները

Իրանի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ներառյալ՝ Սիրիայում և Թուրքիայում ետղի ունեցած հզոր երկրաշարժը, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին վիճակը:

Հեռախոսազրւոյցում, անդրադառնալով Անտոնիո Գուտերեշի առաջարկած տարածաշրջանային երկխոսության նախաձեռնությանը և նշելով, որ Իրանի կառավարությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանը ողջունում է նման հանդիպումների շարունակական անցկացումը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը»:

Ընդգծելով Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը միջազգային օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սիրիայի երկրաշարժից տուժած Իդլիբ շրջանում վիճակն անմխիթար է, քանի որ կառավարությունն այդ շրջաններ մուտք գործելու հնարավորություն չունի»:

Նշելով, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում գործակալությունը պետք է դրսևորի տեխնիկական վարքագիծ, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և ՄԱԳԱՏԷ-ն  սահմանել են համագործակցության շրջանակը և կողմերի օրակարգում է նաև գործակալության գլխավոր տնօրենի այցը Թեհրան»:

Շնորհավորելով  Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է երկխոսության և տարածաշրջանային համագործակցության շարունակությունը:

Անդրադառնալով Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Անտոնիո Գուտերեշն ասել է. «ՄԱԿ-ի հումանիտար հարցերով տեղակալը մեկնում է Սիրիա և Թուրքիա: ՄԱԿ-ը կօգտագործի իր ողջ կարողությունը՝ օգնելու երկրաշարժից տուժածներին, այդ թվում՝ Սիրիայում»։