«Ռուսական երկաթուղիները» կմասնակցի Իրանում Ռեշտ-Աստարա գծի կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i193532-Ռուսական_երկաթուղիները_կմասնակցի_Իրանում_Ռեշտ_Աստարա_գծի_կառուցմանը
«Ռուսական երկաթուղիներն» ակտիվ մասնակցություն կունենա Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 15:56 Asia/Tehran
  • «Ռուսական երկաթուղիները» կմասնակցի Իրանում Ռեշտ-Աստարա գծի կառուցմանը

«Ռուսական երկաթուղիներն» ակտիվ մասնակցություն կունենա Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցմանը։

Տեղեկությունն ընկերության 2022 թվականի խորհրդի ամփոփիչ նիստում հայտնել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովը։

«Ենթադրվում է, որ «Ռուսական երկաթուղիները» ակտիվ մասնակցություն կունենա Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցմանը», - ասել է նա:

Աստարա-Ռեշտը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում ճանապարհի մի հատված է. Հյուսիս-Հարավը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան)՝ 7,2 հազար կմ երկարությամբ: Այն այլընտրանք է ծովային ճանապարհին, որը Սուեզի ջրանցքով միացնում է Եվրոպան, Պարսից ծոցի երկրները և Հնդկական օվկիանոսը:

Իրանը Աստարա-Ռեշտ երկաթուղու կառուցման նախագծի մասին համաձայնագիրը ստորագրել էր դեռ 2005 թվականին։ Շինարարության ակտիվ փուլը սկսվել է միայն 2018 թվականին։