Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i193586-Իրանն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_ու_Պարսից_ծոցի_համագործակցության_խորհրդի_համատեղ_հայտարարությանը
Հերքելով ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման հայտարարությունն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է, որ նման հայտարարությունները հնչում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում առաջացնելու՝ Վաշինգտոնի քաղաքականության շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 07:33 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարությանը

Հերքելով ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման հայտարարությունն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է, որ նման հայտարարությունները հնչում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում առաջացնելու՝ Վաշինգտոնի քաղաքականության շրջանակներում:

Հինգշաբթի օրը Ռիադում կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ-ն ու Պարսից  ծոցի համագործակցության խորհուրդը, համատեղ հայտարարության մեջ, կրկնել են Իրանի դեմ ուղղված մեղադրանքները:

Հայտարարության մեջ մտահոգություն է հնչել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և Թեհրանին կոչ է արվել լիարժեք համագործակցություն ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Հերքելով Իրանի դեմ ուղված մեղադրանքներն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարարել է. «Տարածաշրջանի երկրներին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը,  ահաբեկչությանը և պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ինչպես նաև Եմենի դեմ պատերազմին աջակցությունն Արևմտյան Ասիայում ու Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար միջամտությունների  օրինակներն են, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը»:

Նշելով, որ Իրանը հավատարիմ է տարածաշրջանային դիվանագիտության և հարևանության քաղաքականությանը և ընդգծում է ճգնաժամերը քաղաքական ճանապարհով  լուծելու անհրաժեշտությունը, Նասեր Քանանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները, հասկանալուվ ԱՄՆ-ի իրական նպատակները, քայլեր կձեռնարկեն՝ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ:

Նա նշել է. «Իրանը շարունակել է իր միջուկային խաղաղ գործունեությունը և ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողակյան համագործակցությունը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Համապարփակ երաշխիքների համաձայնագրով ստանձնած պարտավորությունների համաձայն: Եվ քաղաքական ճնշումներն ու հակաքարոզչությունը չեն ազդում Իրանի գործողությունների վրա»: