Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարությանը
Հերքելով ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման հայտարարությունն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է, որ նման հայտարարությունները հնչում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում առաջացնելու՝ Վաշինգտոնի քաղաքականության շրջանակներում:
Հինգշաբթի օրը Ռիադում կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, համատեղ հայտարարության մեջ, կրկնել են Իրանի դեմ ուղղված մեղադրանքները:
Հայտարարության մեջ մտահոգություն է հնչել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և Թեհրանին կոչ է արվել լիարժեք համագործակցություն ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Հերքելով Իրանի դեմ ուղված մեղադրանքներն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարարել է. «Տարածաշրջանի երկրներին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը, ահաբեկչությանը և պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ինչպես նաև Եմենի դեմ պատերազմին աջակցությունն Արևմտյան Ասիայում ու Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար միջամտությունների օրինակներն են, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը»:
Նշելով, որ Իրանը հավատարիմ է տարածաշրջանային դիվանագիտության և հարևանության քաղաքականությանը և ընդգծում է ճգնաժամերը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Նասեր Քանանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները, հասկանալուվ ԱՄՆ-ի իրական նպատակները, քայլեր կձեռնարկեն՝ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ:
Նա նշել է. «Իրանը շարունակել է իր միջուկային խաղաղ գործունեությունը և ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողակյան համագործակցությունը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Համապարփակ երաշխիքների համաձայնագրով ստանձնած պարտավորությունների համաձայն: Եվ քաղաքական ճնշումներն ու հակաքարոզչությունը չեն ազդում Իրանի գործողությունների վրա»: