Գեներալ Ղանի. Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ամերիկյան ներդրումների ձախողման պատճառ դարձավ
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարն անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահի այն հայտարարությանը, թե այդ երկիրն Արևմտյան Ասիայում ծախսել է 7 յոթ հազար միլիարդ դոլար, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և իսլամական հեղափոխության մշակույթը պատճառ դարձան, որպեսզի այս ներդրումը ձախողվի»:
Բանիմացների խորհրդի 11-րդ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ամերիկացիների ռազմավարության փոփոխությանը, որը ձևավորվել է տարածաշրջանի որոշ երկրների համագործակցությամբ և հանգեցրել այնպիսի վտանգավոր երևույթների, ինչպիսին են ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ ԻԼԻՊ-ը, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղանին ասել է. «ԻԼԻՊ-ի շեղված մոդելը, որը Դիմադրության ճակատի կեղծ պատճենն էր, կարող էր տարածաշրջանի իրավիճակը փոխել ի շահ ամերիկացիների, սակայն նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և նրա զինակիցների ջանքերը, ովքեր դիմադրության և իսլամական հեղափոխության մաքուր մշակույթի կորղն էին, ձախողեցին այս դավադրությունը»:
Նշելով, որ իսլամի ուսմունքներից ծագած դիմադրության մշակույթն այսօր համաշխարհային երևույթ է դարձել և հուսահատեցրել գերտերություններին, Ղանին հավելել է, որ այսօր նույնիսկ ամերիկացի ռազմական տեսաբաններն են ասում, որ պատերազմների հաղթողները ոչ թե նրանք են, ովքեր ավելի շատ զարգացած զենք ունեն, այլ նրանք, ովքեր ջիհադի ոգով, ամուր կանգնած են իրենց դիրքերում և ում համոզմունքներն անփոփոխ են: