ԱՄՆ. Մոտ ապագայում ՀԳՀԾ-ի վերածնունդը դժվար թե հնարավոր լինի
Մինչ Վիեննայի բանակցությունները սպասում են Վաշինգտոնի որոշմանն ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ մոտ ապագայում ՀԳՀԾ-ի վերածնդունդը դժվար թե հնարավոր լինի:
ԻՌՆԱ-ն, հղում անելով Պետքարտուղարության կայքին, հաղորդում է, որ չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները վերսկսվեն, Նեդ Փրայսն ասել է. «Իրանի միջուկային գործարքի վերակենդանացման գործը դեռևս մեր օրակարգում չէ»:
Անդրադառնալով Նաբլուսի վրա Ղոդսն օկուապցրած ռեժիմի զինվորների վերջին հարձակմանը, որը հանգեցրել է 10 պաղեստինցիների նահատակության և ավելի քան 100-ի վիրավորվելուն, Փրայսը մտահոգություն է հայտնել այդ հարձակումներին պաղեստինյան Դիմադրության հնարավոր պատասխանի կապակցությամբ:
Նա ասել է. «Ավանաշինության քաղաքականության ընդլայնումը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը և թուլացնում «երկու պետություն» սկզբունքով խնդրի լուծման հավանականությունը»:
Խոսելով Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին Չինաստանի ռազմական օգնության հավանականության մասին, Փրայսն ասել է. «Մենք կարծում ենք, որ Պեկինը դիտարկում է Մոսկվա զենք և զինամթերք ուղարկելու հնարավորությունը»։
Նա ասել է. «Ռազմավարական հարձակողական սպառազինությյան կրճատման և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համատեղ պայմանագիրը կասեցնելու Ռուսաստանի որոշումից հետո, Վաշինգտոնն ուշադիր հետևում է Մոսկվայի հետագա գործողություններին, որպեսզի դրանք չվնասեն Միացյալ Նահանգների ժողովրդի և երկրի: դաշնակիցների անվտանգությանը»:
Անդրադառտնալով Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումներին, Նեդ Փրայսն ասել է. «Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագիրը սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ին, ամերիկացիներին ու մեր դաշնակիցներին, ներառյալ՝ Ճապոնիային և Հարավային Կորեային, այլև ողջ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը»: