Փետրվար 27, 2023 12:21 Asia/Tehran
  • Իրանի սահմանները կվերահսկվեն ԱԹՍ-ներով

Իրանի ոստիկանության ուժերի հրամանատարը հայտարարել է. «Առաջիկայում Իրանի արևելյան սահմանները կհսկվեն ԱԹՍ-ներով: Այս պահին համապատասխան տեխնիկան Սիստան և Բալուչեստան նահանգի ճանապարհին է»:

Նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում, Ահմադեռզա Սադան հայտարարել է. «Ոստիկանության ուժերի գործողությունների արդյունքում, նահանգում անվտանգություն է հաստատվել: Ոստիկանական ուժերը թույլ չեն տա որևէ մեկին խաթարել ժողովրդի անվտանգությունը»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանապետը հավելել է.«Սիստան և Բալուչեստան նահանգը երկրի  երկրի ամենաապահով նահանգներից է, չնայած այն բոլոր չարիքներին, որ թշնամիները գործադրել են այստեղ»: 
Իրանի զինված ուժերը վերջին տարիներին ապահովում են երկրի սահմանների անվտանգությունը: Իսկ սահմանապահ ուժերը մշտապես հյատարարել են, որ պատրաստ են դիմակայել ահաբեկչական խմբավորումներին ու չարագործներին: