Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է անպաշտպան պաղեստինցիների վրա սիոնիստների դաժան հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i194354-Իրանի_ԱԳՆ_խոսնակն_արձագանքել_է_անպաշտպան_պաղեստինցիների_վրա_սիոնիստների_դաժան_հարձակմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Նաբլուսի մերձակայքում գտնվող «Հավարա» քաղաքում   Պաղեստինի  անպաշտպան բնակիչների վրա  սիոնիստ  ավանաբնակների բարբարոսական հարձակումը և նրանց տներն ու ունեցվածքն այրելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 13:50 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Նաբլուսի մերձակայքում գտնվող «Հավարա» քաղաքում   Պաղեստինի  անպաշտպան բնակիչների վրա  սիոնիստ  ավանաբնակների բարբարոսական հարձակումը և նրանց տներն ու ունեցվածքն այրելը։

Հորդանան գետի արեւմտյան ափի տասնյակ սիոնիստ  ավանաբնակներ  կիրակի երեկոյան հարձակվել են Հորդանան գետի հյուսիսում գտնվող պաղեստինյան  «Հավարա» ավանի   և շրջակա գյուղերի վրա և հրկիզել պաղեստինցիների ունեցվածքն ու մեքենաները։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին երեքշաբթի օրը սիոնիստների հանցավոր գործողությունները, որոնք Նաբլուսում և Ջենինում  սիոնիստական օկուպանտ  ​​բանակի հանցավոր սպանությունների շարունակությունն են, համարել է Սիոնիստական ​​ռեժիմի կառուցվածքային և  պետական  ահաբեկչության վառ օրինակ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել վճռական, արդյունավետ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի ահաբեկչության մեքենայի դեմ: 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -«Կեղծ սիոնիստական ​​ռեժիմի ծայրահեղ և հանցավոր պահվածքը և այդ ռեժիմի կողմից որևէ պարտավորություն ու պայմանավորվածություն չկատարելը ևս մեկ անգամ  ցույց տվեցին, որ օրինական դիմադրությունը սիոնիստ օկուպանտների և նրանց ագրեսիվ գործողությունների դեմ՝ Պաղեստինի   ժողովրդի և  դիմադրության խմբերի միակ տարբերակն է: