Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է անպաշտպան պաղեստինցիների վրա սիոնիստների դաժան հարձակմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Նաբլուսի մերձակայքում գտնվող «Հավարա» քաղաքում Պաղեստինի անպաշտպան բնակիչների վրա սիոնիստ ավանաբնակների բարբարոսական հարձակումը և նրանց տներն ու ունեցվածքն այրելը։
Հորդանան գետի արեւմտյան ափի տասնյակ սիոնիստ ավանաբնակներ կիրակի երեկոյան հարձակվել են Հորդանան գետի հյուսիսում գտնվող պաղեստինյան «Հավարա» ավանի և շրջակա գյուղերի վրա և հրկիզել պաղեստինցիների ունեցվածքն ու մեքենաները։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին երեքշաբթի օրը սիոնիստների հանցավոր գործողությունները, որոնք Նաբլուսում և Ջենինում սիոնիստական օկուպանտ բանակի հանցավոր սպանությունների շարունակությունն են, համարել է Սիոնիստական ռեժիմի կառուցվածքային և պետական ահաբեկչության վառ օրինակ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել վճռական, արդյունավետ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի ահաբեկչության մեքենայի դեմ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -«Կեղծ սիոնիստական ռեժիմի ծայրահեղ և հանցավոր պահվածքը և այդ ռեժիմի կողմից որևէ պարտավորություն ու պայմանավորվածություն չկատարելը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ օրինական դիմադրությունը սիոնիստ օկուպանտների և նրանց ագրեսիվ գործողությունների դեմ՝ Պաղեստինի ժողովրդի և դիմադրության խմբերի միակ տարբերակն է: