Իրանի պատրաստակամությունը Հայաստան աշխատուժ ուղարկելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i194378-Իրանի_պատրաստակամությունը_Հայաստան_աշխատուժ_ուղարկելու_համար
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունը պատրաստ է գործարկել համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ և Հայաստան ուղարկել հմուտ մարզիչներ և հմուտ աշխատուժ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 15:34 Asia/Tehran
  • Իրանի պատրաստակամությունը Հայաստան աշխատուժ ուղարկելու համար

Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունը պատրաստ է գործարկել համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ և Հայաստան ուղարկել հմուտ մարզիչներ և հմուտ աշխատուժ։

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոլաթ Մորթազավին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ կրթությունը շրջադարձային համարեց այլ երկրների հետ Իրանի հարաբերություններում և ասաց.«Իրանը ցանկալի դիրքում է գիտության արտադրության և երիտասարդների համար հմտությունների պատրաստման հարցում»։

Անդրադառնալով հմտության համաշխարհային մրցումներում բազում պատվոգրերի ու դիրքերի արժանանալու Իրանի հաջողություններին Մորթազավին շեշտել է.«Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն մարդ օգտվում է 13000 դպրոցներում տեխնիկական և մասնագիտական ​​վերապատրաստումից, ինչը կարող է հմուտ և փորձագիտական ​​աշխատուժի փոխանակման հնարավորություն լինել Հայաստանի հետ»։

Հանդիպման ժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ասաց.«Հայաստանը լիովին պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր՝ հատկապես Սյունիք նահանգի տեխնիկական և մասնագիտական ​​կրթության ոլորտում»։

Անդրեասյանը նաև ընդգծեց Իրանի և Հայաստանի միջև ենթակառուցվածքային համագործակցության զարգացումը և դասախոսների ու տեխնիկական և մասնագիտական ​​վերապատրաստողների գիտելիքների բարձրացումը։