ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է կնքվել այս տարի. Պանկին
https://parstoday.ir/hy/news/iran-i194384-ԵԱՏՄ_ի_և_Իրանի_միջև_ազատ_առևտրի_մասին_համաձայնագիրը_կարող_է_կնքվել_այս_տարի._Պանկին
ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման հարցերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների մշտական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 16:09 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է կնքվել այս տարի. Պանկին

ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման հարցերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների մշտական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

«Հեշտ չէ կոնկրետ ժամկետներ նշել համաձայնագրի կնքման համար, քանի որ նման փաստաթղթերի պատրաստումը երկարատև և լուրջ վերլուծություն պահանջող գործընթաց է»,- նշել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ առավել ինտենսիվ բանակցային գործընթաց ընթանում է Իրանի հետ ազատ առևտրի լիարժեք համաձայնագրի շուրջ: «Հեռանկարային խնդիր է ընթացիկ տարում բանակցությունների ավարտը և պայմանագրի ստորագրումը»,- ասել է Պանկինը:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ հետևողականորեն առաջ է ընթանում Եգիպտոսի հետ համանման փաստաթղթի պատրաստումը: Ինդոնեզիան և ԱՄԷ-ն էլ կառուցողական են տրամադրված, ինչի շնորհիվ բանակցությունների մեկնարկի մասին որոշումներն ընդունվեցին շատ օպերատիվ։

«Վերջին ժամանակներս ակտիվացել են այդ հարցի շուրջ ԵՏՀ-ի և Հնդկաստանի միջև շփումները, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է պաշտոնյան: Նա նշել է նաև, որ Իսրայելի հետ այդ հարցի շուրջ բանակցությունները սառեցվել են: