Իրանն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ համատեղ ավտոմեքենաների արտադրության հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i194472-Իրանն_ուսումնասիրում_է_Ռուսաստանի_հետ_համատեղ_ավտոմեքենաների_արտադրության_հնարավորությունը
Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, առկա Է նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2023 15:05 Asia/Tehran
  • Իրանն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ համատեղ ավտոմեքենաների արտադրության հնարավորությունը

Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, առկա Է նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը:

Ըստ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ այժմ տվյալ հարցն ուսումնասիրվում է: Այդ մասին  տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունն:

«Այս ոլորտում կա ևս մեկ գաղափար՝ դա համատեղ արտադրություն է: Ինձ թվում է, որ մեր երկուստեք հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, և այստեղ կարելի է սիներգիա ստեղծել: Սա ևս մեկ գաղափար է, որն այժմ մեր կողմից մշակվում է», - ասել է դեսպանը «Парламентская газета»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Saipa ընկերությունը բանակցություններ է վարում տարեկան ավելի քան 20 հազար ավտոմեքենա Ռուսաստան արտահանելու հեռանկարների շուրջ։

Սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական ավտոմեքենաների մատակարարումները հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ հավաստագրում չեն անցել Ռուսաստանում: