Իրանի և Կատարի արտգործնախարարները հանդիպել են
-
Իրանի և Կատարի արտգործնախարարներ
Pars Today- Կատարի արտգործնախարարը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային և երկկողմանի ամենակարևոր հարցերի շուրջ։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է, որ Կատարի պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հինգշաբթի կեսօրին հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Այս հաղորդման համաձայն՝ Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային չորեքշաբթի օրը անդրադարձել էր այս այցին և այն դիտարկել էր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման նպատակով Իրան-Կատար շարունակական խորհրդակցությունների շրջանակներում, և հայտարարել է, որ Կատարի վարչապետը կքննարկի և մտքեր կփոխանակի իրանցի պաշտոնյաների հետ Կատարի միջնորդական ջանքերի և նախաձեռնությունների շարունակության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումների վերաբերյալ։