Ծովակալ Թանգսիրի. Իրանի պատասխանը ցանկացած աշխարհագրական սպառնալիքներին վճռորոշ է լինելու
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը նշելով որ Իրանի ռազմավարությունը միշտ եղել է պաշտպանական, ասել է.«Իրանի պատասխանը ցանկացած աշխարհագրական տարածքին, որ կամենա խաթարել Իսլամական Հանրապետության շահերը, վճռորոշ կլինի»։
Ալ-Ալամ հեռուստատեսությանը տված հարցազրույցում, նշելով, որ ամերիկացիները որոշ ժամանակով կրճատել են իրենց նավերի ծավալը տարածաշրջանում ԻՀՊԿ-ի ծովուժի հրամանատար ծովակալ Թանգսիրին հավելել է.«Իրենց վրա դրված ծախսերով ամերիկացիները հաստատ չեն կարող երկար մնալ տարածաշրջանում, քանի որ Պարսից Ծոցի տարածաշրջանը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը և նրա հարավային հարևաններին»։
Ծովակալ Թանգսիրին ասել է.«Ամերիկացիները տարածքում իրենց ներկայության մակարդակը նվազեցրին մինչև p6, wp6 հրետանավոր լողացողներով, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մնալ այս տարածքում, ուստի նրանք լքեցին տարածքը և փոխարենը բերեցին հեռակառավարվող լողացողներ: Նրանց ներկայությունը հենց այս մակարդակի է»:
Նաեւ նշելով, որ տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան սիոնիստական կեղծ ռեժիմին մուտք գործել այս տարածաշրջան ԻՀՊԿ-ի ծովուժի հրամանատարը հստակեցրել է.«Տարածաշրջանի որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը սիոնիստական օկուպացիայի հետ, այն էլ, տնտեսական պատճառներով մի տեսակ արդարացում է: Երբ մանկասպան սիոնիստները մտնեն տարածաշրջան, դա նշանակում է, որ անախորժություններ կպատճառեն իսլամական երկրներին, իսկ Իրանի պատասխանը ցանկացած աշխարհագրության, որ նա ցանկանում է անհանգստություն պատճառել Իսլամական Հանրապետության շահերին, կլինի վճռորոշ»: