Բահադորի Ջահրոմի. Աշակերտների թունավորման պատճառները շուտով կբացահայտվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i194674-Բահադորի_Ջահրոմի._Աշակերտների_թունավորման_պատճառները_շուտով_կբացահայտվեն
Իրանի կառավարության խոսնակը Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում երկրում աշակերտուհիների թունավորման հետ կապված ասել է, որ շուտով կբացահայտվեն Աշակերտուհիների թունավորման դերակատարները և պատասխանատվության կենթարկվեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2023 10:06 Asia/Tehran

Իրանի կառավարության խոսնակը Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում երկրում աշակերտուհիների թունավորման հետ կապված ասել է, որ շուտով կբացահայտվեն Աշակերտուհիների թունավորման դերակատարները և պատասխանատվության կենթարկվեն։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահոդրի Ջահրոմին Iran Press-ին տված հարցազրույցում արևմտյան երկրների և նրանց հարակից լրատվամիջոցների կողմից Իրանում մարդու իրավունքների և կանանց խնդիրների վերաբերյալ ստեղծած իրավիճակի մասին, Iran Press-ի թղթակցին ասել է. «Ինչպես պարզ է կանանց ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության տարած աշխատանքները, այս ոլորտում նույնպես հստակ է մարդու իրավունքներին հավակնող որոշ երկրների տարած աշխատանքները»:

Իրանի կառավարության խոսնակը, հիշեցնելով Իրան աղտոտված արյուն ուղարկելու, սուրբ պաշտպանության ժամանակ Իրաքին քիմիական զենք ուղարկելու դեպքը և արևմտյան երկրների ոտնահետքերը Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և այլ երկրներում ահաբեկչական գործողություններում, ասել է. «Այս երկրների մարդու իրավունքների պահանջները շատ ծիծաղելի են»։

Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է. «Եթե երկրին կամ մարդուն անհանգստացնում է մարդու իրավունքների համաշխարհային իրավիճակը, նա պետք է «ոչ» ասի պատժամիջոցներին՝ չմիջամտելով այլ երկրների ներքին գործերին, քանի որ պատժամիջոցները խոչընդոտում են գիտական տնտեսական աճին և առողջությանը ու ծառայություններին»։

Այս հարցազրույցում Բահադորի Ջահորմին պարզաբանել է նաեւ Իրանում Աշակերտուհիների թունավորման մասին և ասել է. «Ուսանողների թունավորման հարցը համահունչ է հակառակորդի անվտանգության կառույցների գործողությունների շարունակությանը»:

Իրանի կառավարության խոսնակն ընդգծելով, որ այդ գործողությունները ոչ մի տեղ չեն տանի, և իրանցի ժողովուրդը համառորեն կկանգնի դրա դեմ՝ հավելեց. «Շուտով կբացահայտվեն Աշակերտուհիների թունավորման գործակալները, և նրանց հետ լուրջ վերաբերմունք կունենաք»։