Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. աշակերտների թունավորման հարցը մեծ հանցագործություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i194744-Իրանի_իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդ._աշակերտների_թունավորման_հարցը_մեծ_հանցագործություն_է
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մեծ ու աններելի հանցագործություն է համարել Իրանում ուսանողների թունավորման հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2023 13:00 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մեծ ու աններելի հանցագործություն է համարել Իրանում ուսանողների թունավորման հարցը։

Երեք տնկիներ տնկելուց հետո Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է աշակերտների թունավորման հարցին և ընդգծելով, որ պաշտոնյաներն ու հետախուզական ու իրավապահ մարմինները պետք է լրջորեն հետեւեն  այս հարցը ասացել է.«Այս հարցը մեծ ու աններելի հանցագործություն է, և եթե որևէ մեկը առնչություն ունի այս միջադեպին, մեղավորները պետք է խստագույնս պատժվեն»։

Այաթոլլահ Խամենեին այս հարցը համարելով հանցագործություն ամենաանմեղ երեխաների դեմ, որը  առաջացրել է հասարակության  մեջ հոգեբանական անապահովություն և ընտանիքների համար  անհանգստություն հավելել է.«Բոլորը պետք է իմանան, որ եթե որևէ մեկը բացահայտվի և դատապարտվի որպես այս հանցագործության հեղինակ, նրանց նկատմամբ ներում չի լինի, քանի որ նրանք պետք է խստագույնս պատժվեն՝ դաս ծառայեցնելու  ուրիշների համար»։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով  ծառատունկի օրվա առիթով երեք ծառերի տնկման պատճառն ասաց. «Եթե յուրաքանչյուր իրանցի ընտրած կարգախոսի հիման վրա տնկի երեք ծառ, 1 միլիարդ ծառ տնկելու կառավարության ծրագիրը կիրականացվի իրանական 1402 թվականի նոր տարուց և այն կիրականանա չորս տարվա ընթացքում։ 

Այաթոլլահ Խամենեին մատնանշելով ծառատունկի կարևորությունը շրջակա միջավայրի պահպանման գործում և ընդգծելով, որ ժողովրդի օգնությամբ հնարավոր է մեկ միլիարդ ծառ տնկել, հավելել է.« Մասնագետների և փորձագետների խորհուրդն այն է, որ բացի պտղատու ծառեր տնկելուց, պետք է տնկվեն նաև անտառային ծառեր, որոնց փայտը կարևոր է, քանի որ փայտի առևտուրը էական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա»։

Միապրանքային տնտեսության արդյունքը երկրի ներկայիս վիճակն է, որը խնդիրներ ունի ազգային արժույթի և գնաճի առումով։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով խնդիրների լուծմանն ուղղված իշխանությունների ջանքերին ասել է.«Պաշտոնյաները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր տնտեսական ուղիները՝ մարդկանց խնդիրների ճիշտ լուծում գտնելու համար։»