Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. աշակերտների թունավորման հարցը մեծ հանցագործություն է
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մեծ ու աններելի հանցագործություն է համարել Իրանում ուսանողների թունավորման հարցը։
Երեք տնկիներ տնկելուց հետո Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է աշակերտների թունավորման հարցին և ընդգծելով, որ պաշտոնյաներն ու հետախուզական ու իրավապահ մարմինները պետք է լրջորեն հետեւեն այս հարցը ասացել է.«Այս հարցը մեծ ու աններելի հանցագործություն է, և եթե որևէ մեկը առնչություն ունի այս միջադեպին, մեղավորները պետք է խստագույնս պատժվեն»։
Այաթոլլահ Խամենեին այս հարցը համարելով հանցագործություն ամենաանմեղ երեխաների դեմ, որը առաջացրել է հասարակության մեջ հոգեբանական անապահովություն և ընտանիքների համար անհանգստություն հավելել է.«Բոլորը պետք է իմանան, որ եթե որևէ մեկը բացահայտվի և դատապարտվի որպես այս հանցագործության հեղինակ, նրանց նկատմամբ ներում չի լինի, քանի որ նրանք պետք է խստագույնս պատժվեն՝ դաս ծառայեցնելու ուրիշների համար»։
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով ծառատունկի օրվա առիթով երեք ծառերի տնկման պատճառն ասաց. «Եթե յուրաքանչյուր իրանցի ընտրած կարգախոսի հիման վրա տնկի երեք ծառ, 1 միլիարդ ծառ տնկելու կառավարության ծրագիրը կիրականացվի իրանական 1402 թվականի նոր տարուց և այն կիրականանա չորս տարվա ընթացքում։
Այաթոլլահ Խամենեին մատնանշելով ծառատունկի կարևորությունը շրջակա միջավայրի պահպանման գործում և ընդգծելով, որ ժողովրդի օգնությամբ հնարավոր է մեկ միլիարդ ծառ տնկել, հավելել է.« Մասնագետների և փորձագետների խորհուրդն այն է, որ բացի պտղատու ծառեր տնկելուց, պետք է տնկվեն նաև անտառային ծառեր, որոնց փայտը կարևոր է, քանի որ փայտի առևտուրը էական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա»։
Միապրանքային տնտեսության արդյունքը երկրի ներկայիս վիճակն է, որը խնդիրներ ունի ազգային արժույթի և գնաճի առումով։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով խնդիրների լուծմանն ուղղված իշխանությունների ջանքերին ասել է.«Պաշտոնյաները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր տնտեսական ուղիները՝ մարդկանց խնդիրների ճիշտ լուծում գտնելու համար։»