Իրանում ծառատնկության օր է. Հեղափոխության առաջնորդը ծառ է տնկել
https://parstoday.ir/hy/news/iran-i194748-Իրանում_ծառատնկության_օր_է._Հեղափոխության_առաջնորդը_ծառ_է_տնկել
Ծառատնկության օրվա առիթով Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր (երկուշաբթի կեսօրից առաջ) ծառ է տնկել առաջնորդության գրասենյակի շրջափակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2023 13:24 Asia/Tehran

Ծառատնկության օրվա առիթով Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր (երկուշաբթի կեսօրից առաջ) ծառ է տնկել առաջնորդության գրասենյակի շրջափակում։

Իրանի ազգային օրացույցում մարտի 6-ից մեկ շաբաթ հայտարարվել է բնական ռեսուրսների շաբաթ, իսկ այս շաբաթվա առաջին օրը՝ ծառատնկության օր է, և ամեն տարի այս օրը Հեղափոխության Գերագույն առաջնորդը և մի շարք այլ պաշտոնյաներ ծառ են տնկում։