Իրանը տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չի ընդունի
https://parstoday.ir/hy/news/iran-i194822-Իրանը_տարածաշրջանում_ոչ_մի_աշխարհաքաղաքական_փոփոխություն_չի_ընդունի
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությանը  բանակցության հրավիրելով, հստակ հայտարարել է, որ չի ընդունի որևէ գործողություն, որը կբերի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և վնաս կհասցնի տարածաշրջանի աշխարհագրությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 13:34 Asia/Tehran
  • Իրանը տարածաշրջանում  ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չի ընդունի

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությանը  բանակցության հրավիրելով, հստակ հայտարարել է, որ չի ընդունի որևէ գործողություն, որը կբերի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և վնաս կհասցնի տարածաշրջանի աշխարհագրությանը։

«Խանեյե մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Էբրահիմ Ազիզին նշել է,-«Բանակցությունն ու երկխոսությունը այն կարևոր ուղիներից է, որը կարող է լուծել տարածաշրջանի երկրների միջև առկա հակամարտությունները»։

Նա  ասել է.- «Իրականում, եթե վերոհիշյալ քաղաքականությունն իրականացվի, մենք կարող ենք ականատես լինել տարածաշրջանում անվտանգության ու կայունության  հարատևմանը և նույնիսկ տնտեսական հնարավորությունների խթանմանը»։

Ազիզին հավելել է.«Իրանն իր ներքին և արտաքին բոլոր հնարավորություններով կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը , և  չի վախենում դա անել»։

Իսլամական խորհրդարանի  Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն,որպեսզի ականատես լինենք հարեւան երկրների հարաբերությունների զարգացմանը։