Իրանը տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չի ընդունի
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությանը բանակցության հրավիրելով, հստակ հայտարարել է, որ չի ընդունի որևէ գործողություն, որը կբերի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և վնաս կհասցնի տարածաշրջանի աշխարհագրությանը։
«Խանեյե մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Էբրահիմ Ազիզին նշել է,-«Բանակցությունն ու երկխոսությունը այն կարևոր ուղիներից է, որը կարող է լուծել տարածաշրջանի երկրների միջև առկա հակամարտությունները»։
Նա ասել է.- «Իրականում, եթե վերոհիշյալ քաղաքականությունն իրականացվի, մենք կարող ենք ականատես լինել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարատևմանը և նույնիսկ տնտեսական հնարավորությունների խթանմանը»։
Ազիզին հավելել է.«Իրանն իր ներքին և արտաքին բոլոր հնարավորություններով կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը , և չի վախենում դա անել»։
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն,որպեսզի ականատես լինենք հարեւան երկրների հարաբերությունների զարգացմանը։