Իրաքի խորհրդարանը նպատակլ ունի քննել գեներալ Սոլեյմանիի սպանության գործը 
(last modified Sun, 12 Mar 2023 04:40:25 GMT )
Մարտ 12, 2023 08:10 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանը նպատակլ ունի քննել գեներալ Սոլեյմանիի սպանության գործը 

Իրաքի խորհրդարանն առաջիկայում նախատեսում է քննարկել նահատակներ  Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանության գործն ու պատասխանատվության կանչել այդ հանցագործության մասնակիցներին:  

Իրաքի խորհրդարանում «Ալ-Սադեղուն» խմբակցության ներկայացուցիչ Հասան Սալեմը հայտարարել է, որ Դիմադրության հրամանատարների սպանության գործը առաջիկայում  կներկայացվի խորհրդարանին: Նա կառավարությանը խնդրել է Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի ու նրանց ուղեկիցների սպանության հետաքննության արդյունքները նույնպես տրամադրել խորհրդարանին:
Սալեմն «Ալ-Մալումե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում իրականացված հարձակման մեջ ներգրավված են եղել ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի և նույնիսկ Իրաքի ներքին և արտաքին ուժեր: 
Նա հավելել է. «Մենք պատասխանատվություն ունենք Դիմադրության հրամանատարների սպանությունը բացահայտելու համար և չենք լռելու ԱՄՆ-ի իրականացրած հանցագործության նկատմամբ»:  
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ ալ-Բալդավին  խնդրել է կառավարությանը և դատական համակարգին լուրջ միջոցներ ձեռնարկել Դիմադրության  հրամանատարների  սպանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: 
Նա նշել է, որ եկել է մեղավորներին պատժելու ժամանակը, հատկապես պետական պաշտոններից  հեռացնելուց հետո։