Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i195180-Իրանի_նախագահը_Սաադաբադ_համալիրում_դիմավորել_է_Բելառուսի_նախագահին
Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2023 07:32 Asia/Tehran

Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին:

Արարողության ժամանակ հնչել են Իրանի և Բելառուսի օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների նախագահները հետևել են  Սաադաբադ համալիրում կայացած զինվորական պահակախմբի երթին: 
Այնուհետև նախագահներն իրար են ներկայացրել քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների անդամներին: 
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սաադաբադ պատմամշակութային համալիրում մեկնարկել է Իրանի և Բելառուսի նախագահների հանդիպումը: 
Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իրան տեղի է ունենում բազմակողմ համագործակցության զարգացման, իրանցի գործընկերոջ հետ հանդիպելու, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների քննարկման նպատակով։