Ծովակալ Իրանի. Ռազմածովային համակցված զորավարժությունների հիմնական հիմքը ծովային անվտանգությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i195502-Ծովակալ_Իրանի._Ռազմածովային_համակցված_զորավարժությունների_հիմնական_հիմքը_ծովային_անվտանգությունն_է
ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական հիմքը ծովային անվտանգությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2023 14:44 Asia/Tehran

ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական հիմքը ծովային անվտանգությունն է։

Իրան պրես գործակալության հաղորդմամբ, նշելով, որ 2023 թվականի ծովային համակցված զորավարժությունների հիմնական հիմքը ծովային անվտանգությունն է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատր ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Առաջին օրվա հիմնական ուշադրությունն այն էր, թե ինչպես համակարգել, համագործակցել, փրկել հարձակման տակ գտնվող նավերը և պայքարել ահաբեկչական շարժումների հետ»:

Անդրադառնալով տարածաշրջանում չարդարացված ուժերին արմատախիլ անելու առաջին լուծմանը բանակի ռազմածովային ուժերի հրամանատրն ասել է.«Առաջին ճանապարհն այն է, որ տարածաշրջանի երկրները միասին կանգնեն Էվանսի կաղապարով, որը կարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և ծովագնացների անվտանգությունը, քանի որ նրանք ունեն դրա համար և՛ գիտելիքը, և՛ ուժն ու տեխնիկան»:

Ծովակալ Իրանին հավելել է.«Երկրորդ քայլը երկրների դաշինքի ստեղծումն է, որոնք հասկանում են փոխադարձ հարգանքը և հարգում՝ միմյանց շահերը, որոնք կարող են աշխատել տարածաշրջանի անվտանգության ապահովման համար՝ ստեղծելով տարածաշրջանային դաշինք՝ հիմնված մարդկային համայնքի, հատկապես ծովային համայնքի նկատմամբ հարգանքի վրա»: