ԻԻՀ առաջնորդը հերքել է ուկրաիանական պատերազմում Իրանի ներկայության մասին բոլոր պնդումները
Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հենց սկզբից Իրանը բազմիցս ընդգծել է տարաձայնությունները քաղաքական ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
2022թ վերջին Մոսկվա կատարած այցի ընթացքում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարարի հետ հանդիպումներում, նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հարցում:
Այցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին խնդրեց միջնորդել Ուկրաինայի պատերազմում խաղաղության հաստատման հարցում:
Իրանի նախագահի քաղաքական տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, այս կապակցությամբ թվիթերյան գարռման մեջ նշել էր. «Արևմտյան Եվրոպայի բարձրաստիճան ղեկավարներից մեկն Իրանին առաջարկել է միջնորդել ուկրաինական պատերազմում և մի շարք խորհրդակցություններից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը «խաղաղության նախաձեռնություն և կարևոր ուղերձ» է փոխանցել Ռուսաստանին։
Հակառակ պատերազմի դադարեցման մասին Իրանի հայտարարություններին ու ջանքերին, Արևմուտքը և Կիևի արևմտամետ կառավարությունը Թեհրանի դեմ քարոզչական արշավ են սկսել, Իրանին մեղադրելով Ռուսաստանին զենք, այդ թվում՝ ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ: 2022թ սեպտեմբերի վերջին Կիևը պահանջեց, որպեսզի Ուկրաինայում Իրանի դեսպանը հեռանա, իսկ դեսպանատան աշխատակիցնեը թիվը կրճատվի: Արձագանքելով Իրանի հասցեին հնչող մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հատրարարել է, որ սահմանափակ թվով իրանական ԱԹՍ-ները Ռուսաստանին մատակարարվել են նախքան պատերազմը: Այդպիսով Աբդոլլահյանը հերքել է պատերազմին հօգուտ Ռուսաստանի՝ Իրանի միջամտության մասին բոլոր մեղադրանքները:
Ուկրաինայի, Արևմուտքի և մասնավորապես՝ ԱՄՆ-ի պաշտոնայները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ենթակառուցվածքների դեմ հարձակումներում կիրառվող ԱԹՍ-ներն արտադրված են Իրանում:
Եվ հիմնվելով այս մասին չապացուցված ու անհիմն պնդումների վրա, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին: 2022 թվականի հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ին ուղղված նամակում, կրկնելով անհիմն մեղադրանքները՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման հետ, Եվրոեռյակը կազմակերպությանը կոչ է արել հետաքննություն սկսել՝ պարզելու թե արդյոք այդ հանգամանքը չի խախտո՞ւմ ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը:
Մարտի 21-ին, Ռազավիի սրբավայրում իրանցիների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իսլամական համակարգը շարունակելու է աջակցել Դիմադրության առանցքին, միևնույն ժամանակ հերքելով բոլոր այն հայտարարությունները, թե Իրանը որևէ կերպ մասնակցում է ռուս-ուկրաինական պատերազմին: Այաթոլլահ Խամենեին հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք ռուս-ուկրաինական պատերազմին Իրանի մասնակցության մասին պնդումները: Դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Ուկրաինայում պատերազմը սկսել է ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման քաղաքականության շրջանակում: Եվ հիմա, երբ ուկրաինացիները տառապում են առաջացած խնդիրներից, պատերազմից ամենամեծ շահույթը ստացողն ԱՄՆ-ն է և զենքի ամերիկյան գործարանները: Այդ է պատճառը, որ նրանք խոչընդոտում են պատերազմի ավարտին ուղղված ջանքերին»: