Մարտ 27, 2023 17:35 Asia/Tehran
  • Արտահանվել է ավելի քան 80 միլիոն դոլարի իրանական հագուստ

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության տեքստիլ և հագուստի արդյունաբերության գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է հարևան երկրներ ավելի քան 80 միլիոն դոլարի իրանական հագուստ արտահանելու մասին։

Իրանական հագուստն արտահանվում է տարբեր, այդ թվում՝ հարեւան երկրներ։

Արդյունաբերության նախարարության տեքստիլ և հագուստի արդյունաբերության գրասենյակի գլխավոր տնօրեն Մոհսեն Գորջին ասել է.«1401 թվականին ավելի քան 80 միլիոն դոլարի հագուստ է  արտահանվել հարևան երկրներ, այդ թվում՝ Իրաք, Աֆղանստան և Եվրասիական երկրներ»:

Արդյունաբերության նախարարության տեքստիլ և հագուստի արդյունաբերության գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է.«Իրանական հագուստի մեծ մասն արտահանվել է հարևան երկրներ՝ Իրաք, Աֆղանստան և Եվրասիական երկրներ»:

Գորջին ասել է. «Ռուսական շուկան համարվում է շատ լավ միջավայր իրանական հագուստի արտահանման համար»։