Գարնանային և նովռուզյան գեղեցկություն՝ Սպահանի ծաղկի այգում
https://parstoday.ir/hy/news/iran-i196138-Գարնանային_և_նովռուզյան_գեղեցկություն_Սպահանի_ծաղկի_այգում
Սպահանի ծաղկի այգին Զայանդեռուդ գետի եզրին գտնվող ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որը Նովռուզին հյուրընկալում է զբոսաշրջիկներին իր գեղեցիկ և աչք շլացնող բնությամբ և գունավոր ծաղիկներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 12:39 Asia/Tehran

Սպահանի ծաղկի այգին Զայանդեռուդ գետի եզրին գտնվող ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որը Նովռուզին հյուրընկալում է զբոսաշրջիկներին իր գեղեցիկ և աչք շլացնող բնությամբ և գունավոր ծաղիկներով:

Ինչպես հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը,Նովռուզին ճանապարհորդներն ու զբոսաշրջիկներն այցելելով այս այգի, ծանոթանում են բոլոր տեսակի բույսերին և ծաղիկներին, և վայելում նրանց  գեղեցկությունը:

Սպահանի ծաղկի այգին ունի 72 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ աճեցվել են ավելի քան 400 բուսատեսակներ։

Սպահանի ծաղկի այգու գեղեցիկ հատվածներն են՝ Ժայռային այգին, բուժիչ և ուտելի բույսերի այգին, փշատերևների այգին, սոխաբույսերի այգին, վարդերի այգին,  ճապոնական այգին, ֆրանսիական այգին, կակտուսի բույսերի ջերմոցը, ծածկող բույսերի  և դեկորատիվ բույսերի հավաքածուները:

Այգին այս օրերին իր գիրկը բացել է նովռուզյան ուղևորների  առաջ, և զբոսաշրջիկներն զգում են գարնան գալուստն ավետող  ծաղիկների բույրը: