Գարնանային և նովռուզյան գեղեցկություն՝ Սպահանի ծաղկի այգում
Սպահանի ծաղկի այգին Զայանդեռուդ գետի եզրին գտնվող ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որը Նովռուզին հյուրընկալում է զբոսաշրջիկներին իր գեղեցիկ և աչք շլացնող բնությամբ և գունավոր ծաղիկներով:
Ինչպես հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը,Նովռուզին ճանապարհորդներն ու զբոսաշրջիկներն այցելելով այս այգի, ծանոթանում են բոլոր տեսակի բույսերին և ծաղիկներին, և վայելում նրանց գեղեցկությունը:
Սպահանի ծաղկի այգին ունի 72 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ աճեցվել են ավելի քան 400 բուսատեսակներ։
Սպահանի ծաղկի այգու գեղեցիկ հատվածներն են՝ Ժայռային այգին, բուժիչ և ուտելի բույսերի այգին, փշատերևների այգին, սոխաբույսերի այգին, վարդերի այգին, ճապոնական այգին, ֆրանսիական այգին, կակտուսի բույսերի ջերմոցը, ծածկող բույսերի և դեկորատիվ բույսերի հավաքածուները:
Այգին այս օրերին իր գիրկը բացել է նովռուզյան ուղևորների առաջ, և զբոսաշրջիկներն զգում են գարնան գալուստն ավետող ծաղիկների բույրը: