Լավրով. Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն
(last modified Wed, 29 Mar 2023 14:25:45 GMT )
Մարտ 29, 2023 17:55 Asia/Tehran
  • Լավրով. Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է.-« Իրանի դեմ սահմանված բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հավելել է.-«Չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների կողմից Իրանի դեմ կիրառվող անօրինական պատժամիջոցներին, Ռուսաստանի  առևտրային  համագործակցությունն Իրանի հետ աճում է»։

Նշելով,որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի, և Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերականգնել ՀԳՀԾ-ն, Լավրովը հստակեցրել է.«Աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն ​​վերադառնա իր պարտավորություններին, և Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք անցյալ տարի աճել են 22%-ով»։
Լավրովը նաև գոհունակություն է հայտնել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման կապակցությամբ և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին ասել է.-«Իրանի արտգործնախարարի հետ կարծիքներ ենք փոխանակել Սիրիայի, Պաղեստինի, Կովկասի և  Եմենի խնդիրների լուծման,  ինչպես նաև Կասպից ծովի իրավական  կարգավիճակի վերաբերյալ»։