Հաբիբզադե. ԱՄՆ-ն պետք է 2 տարում փոխհատուցի Իրանին պատճառած վնասը
https://parstoday.ir/hy/news/iran-i196378-Հաբիբզադե._ԱՄՆ_ն_պետք_է_2_տարում_փոխհատուցի_Իրանին_պատճառած_վնասը
ԻԻՀ նախագահի միջազգային իրավական հարցերով գարսենյակի ղեկավարը հայտարարել է. «Արդարադատության միաջզգային դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը պարտավորեցրել է 2 տարում փոխհատուցել վնասը, որ պատճառվել են Իրանին՝ երկրի ակտիվները բռնագրավելու պատճառով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 04:36 Asia/Tehran
  • Հաբիբզադե. ԱՄՆ-ն պետք է 2 տարում փոխհատուցի Իրանին պատճառած վնասը

ԻԻՀ նախագահի միջազգային իրավական հարցերով գարսենյակի ղեկավարը հայտարարել է. «Արդարադատության միաջզգային դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը պարտավորեցրել է 2 տարում փոխհատուցել վնասը, որ պատճառվել են Իրանին՝ երկրի ակտիվները բռնագրավելու պատճառով»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Թավաքոլ Հաբիբզադեն ասել է. «Դատարանի որոշմամբ՝ ամերիկյան դատարանների կողմից իրանական բանկերի ու ընկերությունների ակտիվների բռնագրավումը հակասում է Վաշինգտոնի՝ 1955 թ. պայմանագրով ստանձնած պարտավորություններին»: 
Նա հավելել է. «Կողմերն իրավունք ունեն բանակցել վնասի հատուցման վերաբերյալ,  իսկ եթե համաձայնության չգան,  դատարանը կշարունակի գործի քննությունը»: 
Մարտի 30-ին Արդադարատության միջազգային դատրանը կայացրել է Իրանին պատկանող ակտիվների բռնագրավման վճիռ, որում նշվում է, որ այդ կապակցությամբ ամերիկյան դատարանների որոշումները հակասում են  1955 թ կնքված բարեկամության կոնվենցիային և ԱՄՆ-ն երկու տարվա ընթացքում պետք է փոխհատուցի այդ որոշումների հետևանքով Իրանի կրած վնասները: