Հաբիբզադե. ԱՄՆ-ն պետք է 2 տարում փոխհատուցի Իրանին պատճառած վնասը
ԻԻՀ նախագահի միջազգային իրավական հարցերով գարսենյակի ղեկավարը հայտարարել է. «Արդարադատության միաջզգային դատարանն ԱՄՆ-ի կառավարությանը պարտավորեցրել է 2 տարում փոխհատուցել վնասը, որ պատճառվել են Իրանին՝ երկրի ակտիվները բռնագրավելու պատճառով»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Թավաքոլ Հաբիբզադեն ասել է. «Դատարանի որոշմամբ՝ ամերիկյան դատարանների կողմից իրանական բանկերի ու ընկերությունների ակտիվների բռնագրավումը հակասում է Վաշինգտոնի՝ 1955 թ. պայմանագրով ստանձնած պարտավորություններին»:
Նա հավելել է. «Կողմերն իրավունք ունեն բանակցել վնասի հատուցման վերաբերյալ, իսկ եթե համաձայնության չգան, դատարանը կշարունակի գործի քննությունը»:
Մարտի 30-ին Արդադարատության միջազգային դատրանը կայացրել է Իրանին պատկանող ակտիվների բռնագրավման վճիռ, որում նշվում է, որ այդ կապակցությամբ ամերիկյան դատարանների որոշումները հակասում են 1955 թ կնքված բարեկամության կոնվենցիային և ԱՄՆ-ն երկու տարվա ընթացքում պետք է փոխհատուցի այդ որոշումների հետևանքով Իրանի կրած վնասները: